Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանում տնային օգտատերերի 31%-ը և կորպորատիվ օգտատերերի 36%-ը բախվել են, այսպես կոչված, լոկալ սպառնալիքների, որոնք սարքում հայտնվում են ոչ թե անմիջապես ցանցից, այլ տարբեր հանովի կրիչներից, ինչպիսիք են USB ֆլեշները կամ հիշողության քարտերը։ Դրա հետ մեկտեղ, համացանցում վարակվելու ռիսկի են ենթարկվել տնային օգտատերերի 7 տոկոսը և կորպորատիվ օգտատերերի 5 տոկոսը։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
Սպառնալիքների տեսանկյունից, որոնց օգտատերերը կարող են բախվել համացանցում, անհանգստություն է առաջացնում, օրինակ, ֆիշինգային գրոհների քանակը, որոնց ընթացքում չարագործները փորձում են կորզել օգտատերերի անձնական և վճարային տվյալները։ Այսպես, հունվար-հունիսին ընկերության լուծումներն արգելափակել են ֆիշինգային էջեր անցնելու արդեն գրեթե հարյուր հազար փորձ։ Դա մասամբ կարելի է բացատրել նրանով, որ ֆիշերները մշտապես հարմարեցնում են իրենց մարտավարությունը նորությունների ընթացիկ օրակարգին և իրենց նպատակների համար օգտագործում, այդ թվում, կորոնավիրուսի թեման։
«Այսօր, երբ մեր կյանքի ավելի ու ավելի շատ ասպեկտներ են տեղափոխվում առցանց տիրույթ, ինչպես երբեք կարևոր է բարձրացնել թվային գրագիտությունը,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ – Մենք նախադրյալներ չենք տեսնում, որ չարագործները նվազեցնեն իրենց ակտիվությունը։ Ընդհակառակը, համավարակի ալիքը նրանց առջև նոր հնարավորություններ է բացել։ Օրինակ, մեր կողմից արձանագրված ամենաարդիական սպամ-արշավներից մեկը մարտին նմանակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ուղարկված նամակները։ Այստեղ չարագործները հույսը դրել են կառույցի նկատմամբ վստահության վրա, որը կարևոր դեր է խաղում կորոնավիրուսի մասին հավաստի տեղեկատվություն տրամադրելու գործում»։
Այդ կապակցությամբ «Կասպերսկի» ընկերությունը հիշեցնում է անվտանգության հիմնական կանոնների մասին.
Բիզնեսի համար նույնպես կան մի քանի լրացուցիչ հանձնարարականներ.
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։