Այլ Լուրեր

Մեկնարկել է «Cybersecurity»-ի համաֆինանսավորվող դասընթացի գրանցումների փուլը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը համաֆինանսավորմամբ իրականացնում է «CyberSecurity» դասընթաց:

Արդեն կարող եք դիմել «Cybersecurity» դասընթացներին մասնակցելու համար:

Այն առաջին փուլում հնարավորություն կտա՝

  • նկարագրել առցանց միջավայրում անվտանգ գործելու հիմունքները,
  • նկարագրել հարձակումների և վնասակիր ծրագրերի տարբեր տեսակները,
  • նկարագրել թե ինչ միջոցներ են օգտագործվում կազմակերպությունների կողմից հարձակումներին դիմակայելու համար,
  • պատկերացնել ինչպիսի կարիերային հնարավորություններ են առկա կիբերանվտանգության ոլորտում,

իսկ երկրորդ փուլում.

  • նկարագրել կիբերանվտանգության աշխարհի կրիմինալի և փորձագետների բնութագրերը
  • նկարագրել թե ինչպես են կոնֆիդենցիալության, ամբողջականության և հասանելիության սկզբունքները վերաբերում տվյալների կարգավիճակների և կիբերանվտանգության սպառնալիքների հակազդման միջոցների հետ
  • նկարագրել կիբերհանցագործների կողմից օգտագործվող մարտավարությունները, մեթոդները և ընթացակարգերը
  • նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը օգտագործվում գաղտնիությունը պաշտպանելու համար
  • նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը օգտագործվում ամբողջականությունը ապահովելու համար
  • նկարագրել ինչպես են տեխնոլոգիաները, պրոդուկտները և ընթացակարգերը ապահովում բարձր հասանելիություն
  • բացատրել ինչպես են կիբերանվտանգության մասնագետները օգտագործում տեխնոլոգիաներ գործընթացներ և ընթացակարգեր ցանցի բոլոր բաղադրիչները պահպանելու համար
  • բացատրել կիբերանվտանգությանը վերաբերող օրենքների նպատակը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share