Երևանի տարբեր հատվածներում տեղադրված կլինեն առանձնացված աղբամաններ՝ թղթի, պլաստիկի, ապակու համար, որտեղ բնակիչները կլցնեն արդեն տանը տեսակավորած թափոնները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար հայտնել է, որ առաջիկայում այդպիսի աղբամաններ կտեղադրվեն 100 բակերում։