Այլ Լուրեր

Ֆինլանդիայում առաջարկում են մեղմացնել սահմանափակումները զբոսաշրջիկների համար

Համաճարակային իրադրության պահանջներն այն երկրների համար, որտեղից կարող են զբոսաշրջիկներ ժամանել Ֆինլանդիա, պետք է մեղմացվեն: Այս կարծիքն է հայտնել երկրի տնտեսության զարգացման նախարար Միկա Լինտիլյան:

Ներկայում այստեղ COVID-19-ի հիվանդացության հարցում ԵՄ-ում գործող ամենախիստ չափանիշներն են. տեղի իշխանությունների կարծիքով՝ իրադրությունը համարվում է բարեհաջող, եթե դրա ցուցանիշը վերջին 14 օրվա ընթացքում չի գերազանցում ութ մարդը՝ 100 հազար բնակչության հաշով:

ԵՄ-ի մակարդակով հանձնարարված ցուցանիշը 16-ն է։ Սեպտեմբերի 3-ին Ֆինլանդիայի նախարարների կաբինետը կքննարկի կորոնավիրուսի հետ կապված իրադրությունն աշխարհում և կորոշի, թե որ երկրների հետ բացել կամ փակել սահմանները: Ընթացիկ պահանջվող ցուցանիշին չի համապատասխանում Եվրոպայի ոչ մի պետություն:

«Կառավարությունում պետք է լուրջ քննարկումներ լինեն մինչև եվրոպական մակարդակ հիվանդացության սահմանը բարձրացնելու շուրջ: Անձամբ ես առաջարկում եմ, որ դա լինի մոտավորապես 25»,-նշել է Լինտիլյան՝ MTV3 հեռուստաալիքին տված հաարցազրույցում:

Նախարարը վստահ է, որ ընթացիկ սահմանափակիչ քաղաքականության պահպանումը մեծ խնդիրներ կբերի Ֆինլանդիայի զբոսաշրջության ինդուստրիային և երկրի ամբողջ տնտեսությանը:

«Մենք տուրիզմն ամբողջությամբ արգելափակում ենք մեր սեփական գործողություններով: Եթե մենք սպառնալիքի տակ դնենք այդ ճյուղն այսպիսի սահմանափակումների դեպքում, ապա մենք կխոսենք ոչ թե հազարավոր գործազուրկների մասին, այլ կանցնենք արդեն հնգանիշ թվերի: Դա վերաբերում է ամբողջ Ֆինլանդիային, բայց ավելի շատ կտուժի հյուսիսային տարածաշրջանը»,- ընդգծել է Լինտիլյան:

Օգոստոսի 31-ին Լատլանդիայի North European Invest խոշորագույն տուրիստական կոնցեռնը հայտարարել էր երկու հազար աշխատակիցների կրճատելու մասին: Ընկերության սպասարկյալների շուրջ 75 տոկոսն օտարերկրացիներ են: Զբոսաշրջությունից Լապլանդիայի եկամուտները տարեկան կազմում են շուրջ 1 միլիարդ եվրո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share