Այլ Լուրեր

Apple-ը 2020-ին սմարթֆոնների արտադրությունը կպահպանի 2018 – 2019 թվականների մակարդակում. Bloomberg

Apple կորպորացիան 75 միլիոն սմարթֆոնների համար համալրող մասերի արտադրության պատվերներ է զետեղել այս աշնանը նոր մոդելի թողարկման առթիվ, ինչը մոտավորապես հավասար է 2018 և 2019 թվականներին նոր մոդելների թողարկման առթիվ պատվերների ծավալին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Գործակալության աղբյուրների համաձայն, որոնք մոտ են հեռահաղորդակցական ընկերությանը, նորույթի շնորհանդեսից հետո կզետեղվեն ևս 5 միլիոն սարքերի լրացուցիչ պատվերներ, այնպես որ մինչև տարեվերջ 5G օժանդակությամբ սմարթֆոնների՝ խանութներ առաքման ընդհանուր ծավալը կկազմի 80 միլիոն հատ: Մոտավորապես այդ մակարդակն էր ձեռք բերվել նախորդ տարիներին: Apple-ը նաեւ մտադիր է շուկա հանել այս տարվա համար պլանավորված բոլոր մնացած նորույթները. հերթական սմարտ-սյունակները, պլանշետը, դնովի ականջակալները:

Համավարակը հանգեցրեց շատ խանութների փակման, որոնք այդ թվում պատկանում էին նաև Apple-ին, և մատակարարումների շղթայի վերացման: Սկզբնապես դա հարվածեց շատ ընկերությունների գործարարությանը: Սկզբնապես աշնան սկզբին պլանավորված նոր սմարթֆոնի թողարկումն, ըստ ճյուղի աղբյուրների տեղեկատվության՝  մի քանի շաբաթով հետաձգվեց: Սակայն իրադրությունն սկսեց բարելավվել կապի միջոցների, սարքերի և ծրագրային ապահովման միջոցների, պահանջարկի աճի համեմատ, պայմանավորված ինքամեկուսացման ժամկետների երկարձգմամբ: Դրա շնորհիվ այս տարի Apple-ի բաժնետոմսերն աճեցին 76 տոկոսով, իսկ նրա կապտալացումը գերազացեց 2 տրիլիոն դոլարը:

Համավարկի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 25,2 միլիոն մարդ, 846 հազարից ավելին մահացել Է: Դրա հետևանքը դարձավ նաև լայնընդգրկուն տնտեսական ճգնաժամը: ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքը, երկրի առևտրի նախարարության տվյալներով՝ 2020 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվեց տարեկան հաշվարկով ռեկորդային 32,9 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share