Բաժին. Այլ Լուրեր

Սևանա լճի մակարդակը մեկ տարում բարձրացել է 5 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 3-ի համեմատ բարձրացել է 5 սանտիմետրով:

Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի սեպտեմբերի 2-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 68 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 63 սանտիմետր նիշի դիմաց: Նույն աղբյուրի համաձայն՝ 2020 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 138 միլիոն 572 հազար խորանարդ մետր ջուր: Այս տարվա ընթացքում, հունվարի 9­-ից մինչև սեպտեմբերի սկիզբը, Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 166 միլիոն 444 հազար խորանարդ մետր ջուր:

Խոսրով Խլղաթյան

Share