Բաժին. Այլ Լուրեր

Էդին Ջեկոն տեղափոխվում է Յուվենտուս

«Յուվենտուս»-ը մտադիր է Լուիս Սուարեսի փոխարեն ձեռք բերել «Ռոմա»-ի հարձակվողին:

Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: Ըստ պարբերականի, «Ռոմա»-ի հարձակվող Էդին Ջեկոն շուտով կմիանա «Յուվենտուս»-ին:  Թուրինյան ակումբը մտադիր է Ջեկոյի համար վճարել է 16 միլիոն եվրո, իսկ հարձակվողը «Յուվենտուս»-ում կստանա տարեկան 7,5 միլիոն եվրո: Նա դեռևս պետք է բժշկական հետազոտություն անցնի Թուրինում:

Ավելի վաղ լուրեր կային, որ «Բարսելոնան» և «Յուվենտուսը» համաձայնության են եկել Լուիս Սուարեսի տրանսֆերի հարցում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Մարզական լուրերի գործընկերն է Linebet Բուքմեյքերային ընկերությունը։ Ներբեռնեք հավելվածը և ստացեք մինչև 100 եվրո ԲՈՆՈՒՍ։

Share