Բաժին. Այլ Լուրեր

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 47,031-ի (+277)

Սեպտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47431 դեպք, որոնցից 42608-ն` առողջացած, 930-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3606 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 263608 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3944 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 277 նոր դեպք: Ունենք 57 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 76 և 66 տարեկան տղամարդիկ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 287 է:

Share