Բաժին. Այլ Լուրեր

Զլատան Իբրահիմովիչը՝ երկու գոլի հեղինակ դառնալուց հետո. Ես Բենջամին Բաթոնն եմ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության (Սերիա Ա) մեկնարկային մրցափուլում Միլանը Սան Սիրո մարզադաշտում ընդունել էր Բոլոնյային։ Միլանը խաղի ընթացքում որոշակի առավելություն ուներ, ինչն էլ թիմին բերեց մրցաշրջանի առաջին հաղթանակը։

Խաղի 35-րդ և 51-րդ րոպեներին աչքի ընկավ Միլանի հարձակվող 39-ամյա Զլատան Իբրահիմովիչը։ Խաղն այդպես էլ ավարտվեց 2-0 հաշվով։

Խաղից հետո լեգենդար հարձակվողը մեկնաբանել է այն փաստը, որ 39 տարեկանում դեռևս գտնվում է գերազանց մարզավիճակում և գոլեր է խփում։ Իբրահիմովիչն իրեն համեմատել է Բենջամին Բաթոնի հետ՝ Բրեդ Փիթի մարմնավորած ֆիլմի հերոս՝ որը ծվնել է որպես ծերունի և մահացել մանկահասակ։

Մարզական լուրերի գործընկերն է Linebet Բուքմեյքերային ընկերությունը։ Ներբեռնեք հավելվածը և ստացեք մինչև 100 եվրո ԲՈՆՈՒՍ։

Share