Այլ Լուրեր

iPhone 12-ի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին

Tmall առցանց-ռիթեյլերը հայտարարել Է, որ նոր iPhone-ների նախնական պատվերները կսկսի ընդունել ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին: Պաշտոնական հաղորդագրությունը հայտնվել Է Weibo չինական սոցիալական ցանցում։

Հոկտեմբերի երրորդ ուրբաթ օրը նախնական պատվերների մեկնարկը ցույց Է տալիս, որ ինսայդերները, որոնք նոր սերնդի iPhone-ների պրեմիերան կանխագուշակում Էին հոկտեմբերի 13-ին, ճիշտ Էին: Այսպես, հեղինակավոր ցանցային ինֆորմատոր Ջոն Փրոսերը հայտարարել Է, որ Apple-ի նոր միջոցառումը պլանավորվել Է այդ օրը, իսկ նախնական պատվերները կսկսվեն ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին: Չինական ռիթեյլերը չի սահմանափակվել միայն հայտարարությամբ:

Tmall-ի ներկայացուցիչը iPhone 12 Pro Max ֆլագմանական սմարթֆոնի լուսանկարները հրապարակել Է կարմիր եւ կապույտ գույներով: Պատկերներում լավ տեսանելի Է բազմախցիկ մոդուլը, որն ստեղծվել Է այն նույն ոճով, ինչ ոճով որ iPhone 11-ը: Եվ ահա ստեղծվել Է iPhone 4-ի եւ 5-ի ոճով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share