Այլ Լուրեր

Կուբան մասնակիորեն կբացվի միջազգային զբոսաշրջության համար

Կուբայի իշխանությունները երկիրը մասնակիորեն կբացեն միջազգային զբոսաշրջության համար: Այդ մասին հաղորդում Է Prensa Latina գործակալությունը:

Վարչապետ Մանուել Մարերոն հաստատել Է, որ, հոկտեմբերի 12-ից սկսած, Կուբան կանցնի «Նոր կանոնավորության» փուլին՝ հակահամաճարակային միջոցառումների պահպանման պայմանով մի շարք սահմանափակումների մեղմացմանը:

Ծրագրի համաձայն, միջազգային ավիաչվերթների եւ օտարերկրացի զբոսաշրջիկների համար բաց կլինի ամբողջ երկիրը, բացառությամբ Սիեգո դե Ավիլա եւ Սանկտի-Սպիրիտուս կենտրոնական նահանգների, ինչպես նաեւ Հավանա մայրաքաղաքի, որտեղ դեռ պահպանվում Է հատուկ ռեժիմը:

Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, Կուբայում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 5 հազար 917 դեպք, մահացել Է 123 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share