Այլ Լուրեր

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվությունը հատել է 100 մլն դոլարի շեմը

«Հայաստան» համայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 100 մլն ԱՄՆ դոլարի շեմը:

Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի կայքէջից:

Մինչ այս պահը «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան 100 մլն 903 հազար դոլար:

«100 միլիոն ԱՄՆ դոլարի շեմն արդեն հաղթահարված է: Յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում Արցախում։ Միացի՛ր համահայկական շարժմանը: Արա՛ քո քայլը հենց հիմա»,- հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Դուք էլ կարող եք ձեր ներդրումն ունենալ հետևյալ հղմամբ կամ ուղարկել SMS 8000 կարճ համարին՝ նվիրաբերելով ընդամենը 1000 դրամ։

Share