Այլ Լուրեր

Փորձագետները ֆիշինգային կայքերի թվի կտրուկ աճ են հայտնաբերել աշխարհում

2020 թվականի ինն ամսվա ընթացքում գլոբալ ցանցում հայտնաբերված և արգելափակված ֆիշինգային կայքերի թիվը գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը: ՌԻԱ Նովոստիին հայտնել է Group-IB միջազգային ընկերության կիբեռանվտանգության միջադեպի արագ հակազդման կենտրոնի (CERT-GIB) փոխղեկավար Յարոսլավ Կարգալեւը: «2020 թվականի ինն ամսվա ընթացքում CERT-GIB-ն արգելափակել է 14 հազար 802 ֆիշինգային ռեսուրս:

Հիշեցնենք, որ ամբողջ 2019 թվականի ընթացքում կասեցվել Էր 14 հազար 93 վեբ-ռեսուրսների գործունեությունը: Ֆիշինգային ռեսուրսները վտանգավոր են նրանով, որ չարագործները դրանց օգնությամբ հափշտակում են կայքերի այցելուների փողերը և անհատական տեղեկատվությունը (լոգիններ, օգտահաշիվների և ինտերնետ-բանկերի նշանաբառերը, բանկային քարկերի տվյալները)»,-նշել է նա մոսկովյան «Ինովացիայի բացահայտում» միջազգային համաժողովի շրջանակներում:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, 2020 թվականի առաջին եռամսյակում ֆիշինգային ռեսուրսների թիվը է 25 տոկոսով աճել է նախորդ տարվա համեմատությամբ, իսկ երկրորդ եռամսյակում արգելափակումների թվաքանակն ավելացել է 71 տոկոսով: Ֆիշինգը գաղտնի տեղեկատվությունը (նշանաբառեր, վարկային քարտերի տվյալներ, տեղեկատվություններ սոցցանցերից) գողանալու միջոց Է՝ Էլեկտրոնային նամակների, ինչպես նաեւ ֆինանսական ու պետական հիմնարկությունների անունից անվանական հաղորդագրությունների զանգվածային ուղարկման միջոցով: Հաճախ չարագործները հայտնի բրենդի պաշտոնական կայքը նմանակեղծում են համանման դոմենի կամ URL-հասցեի օգտագործմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share