Այլ Լուրեր

Օգտատերերը հայտնում են Google-ի աշխատանքում խափանման մասին

Հոկտեմբերի 27-ին Google-ի որոնման համակարգում խնդիրներ են դիտվում աշխարհի մի քանի երկրներում: Այս մասին հաղորդվում է Downdetector ծառայության էջում, որը հետեւում է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:

Օգտատերերից անսարքությունների համար ամենից շատ գանգատներ են ստացվում ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Պերուից, Բրազիլիայից, Ճապոնիայից եւ Եվրոպայի որոշ երկրներից: Ռուսաստանում խնդիների են հանդիպել առավելապես Մոսկվայի եւ Պերմի բնակիչները, բայց նրանց թիվն աննշան Է: Ծառայության տվյալներով՝ Google-ի օգտատերերի 63 տոկոսը հայտնում է դժվարությունների մասին իրենց օգտահաշիվներ մտնելու փորձ անելիս, իսկ 36 տոկոսի մոտ խնդիրներ են առաջանում որոնման հարցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share