Այլ Լուրեր

Իտալիայի հակամենաշնորհային կարգավորիչը հետաքննությունն է սկսել Google-ի նկատմամբ

Իտալիայի Մրցակցության եւ շուկայի պահպանման վարչությունը (AGCM) նախնական հետաքննություն Է սկսել Միացյալ Նահանգների Google ընկերության նկատմամբ, որին կասկածում են գերիշխող դրության չարաշահման մեջ Իտալիայի մեդիական գովազդի շուկայում: Հոկտեմբերի 28-ին այդ մասին հաղորդվում Է հակամենաշնորհային վարչության մամուլի տեղեկագրում:

«Alphabet Inc.-ի կողմից վերահսկվող ընկերությունը ենթադրաբար խախտել Է Մեդիական գովազդային ընկերությունների մշակման համար տվյալների մատչելիության եւ օգտագործման մասին Եվրամիության գործունեության՝ այն տարածության մասին պայմանագրի 102-րդ հոդվածը, որը խմբագիրները եւ վեբ-կայքերի սեփականատերերը տրամադրում են գովազդային կոնտենտի զետեղման համար»,- նշված Է փաստաթղթում:

AGCM-ն ընկերությանը մեղադրում Է «նրա հավելվածների միջոցով հավաքված տվյալների վիթխարի ծավելի խտրական օգտագործման մեջ, ինչը խանգարում Է մրցակցող գործարակուներին (…) արդյունավետ կերպով մրցակցելու շուկայում», նշված Է հայտարարության մեջ: AGCM-ի եւ Ֆինանսական գվարդիայի (ֆինանսների նախարարության ուժային ստորաբաժանման) աշխատակիցները հոկտեմբերի 27-ին ստուգումներ են իրականացրել Google-ի գրասենյակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share