Այլ Լուրեր

Թուրքիայի զբոսաշրջային կարևոր ծովածոցերից մեկում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում՝ Մարմարա և Էգեյան ծովերի ավազաններում մեկ ժամվա տարբերությամբ երկրաշարժներ են գրանցվել։ Կանդիլիի աստղադիտարանի և երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնը հայտնում է, որ Մարմարա ծովում նոյեմբերի 11-ին՝ ժամը 08.53-ին զգացվել է երկրաշարժ ծովի մակերևույթից  6.4 կմ խորությամբ։ 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Յալովա քաղաքը։ Երկրաշարժը զգացվել է Ստամբուլի, Գյոլջյուկի, Սաքարյայի, Թեքիրդաղի շրջաններում։

Մեկ այլ երկրաշարժ էլ զգացվել է Կուշադասի ծոցում, որը համարվում է Թուրքիայի տուրիզմի ամենակարևոր կենտրոններից մեկը։ «Արմենպրես»-ը, վկայակոչելով Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության հայտարարությունները, հայտնում է, որ երկրաշարժը զգացվել է նոյեմբերի 11-ին ժամը 09.49-ի սահմաններում, ուժգնությունը եղել է 4.8 մագնիտուդ, ծովի մակերևույթից խորությունը՝ 7կմ։

Ինչպես հատնում է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում նկատվում է երկրաշարժների ուժգնության աճ։

Մերի Վարդումյան

Share