Այլ Լուրեր

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում դեռևս երկրորդն է

Ազգերի լիգայում 5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր և միայն մեկ միավոր է զիջում առաջատար Հյուսիսային Մակեդոնիային: Երրորդ տեղում Վրաստանն է 6 միավորով, իսկ Էստոնիան ունի միայն 2 միավոր:

Այսպիսով, Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում դեռևս երկրորդն է։

Ազգերի լիգայի որակավորման վերջին տուրը կարող է որոշիչ լինել Հայաստանի ընտրանու համար: 6-րդ տուրում Հայաստանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին չեզոք դաշտում` Նիկոսիայում: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Հիշեցնենք՝ ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի որակավորման 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Վրաստանին և հաղթեց 2։1 հաշվով։

Share