Այլ Լուրեր

Բարաք Օբամայի գրքի առաջին հատորը ռեկորդներ Է սահմանել վաճառքների առաջին օրը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի «Ավետյաց երկիր» գրքի առաջին հատորը ռեկորդներ է սահմանել վաճառքների առաջին օրը: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Penguin Random House հրատարակչի հայտարարությունը: Հաղորդվում է, որ նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ում եւ Կանադայում վաճառվել է 887 հազար օրինակ, ներառյալ նախնական պատվերները:

Օբամայի գրքի վաճառքների առաջին օրը ռեկորդային է դարձել հրատարակիչ ընկերության համար: ԶԼՄ-ների տվյալներով՝ Օբամայի գիրքը գերազանցել է նրա կնոջ՝ Միշելի «Լինելիություն» խորագիրը կրող հուշագրություններից, 2017 թվականին վաճառքների առաջին օրը վաճառվել է 725 հազար օրինակ: Օբամայի A Promised Land («Ավետյաց երկիր») հուշագրությունների առաջին հատորը վաճառքի է հանվել նոյեմբերի 17-ին: Հաղորդվում Է, որ Օբամայի առաջին հատորը պատմում է «իր անհավանական ոդիսականի պատմությունը՝ երիտասարդից, որը փնտրում է իրեն որպես անհատ, մինչեւ ազատ աշխարհի առաջնորդ»: Օբամայի ավելի վաղ հրատարակված գրքերը հաջողություն են ունեցել ընթերցողների շրջանում: Այսպես, «Հույսի հանդգնություն» գրքի համար նա ստացել է 8,8 միլիոն դոլար: Նրա մեկ այլ՝ «Իմ հոր երազանքը» գիրքը հեղինակին բերել է 6,8 միլիոն դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share