Categories: Այլ Լուրեր

Իլոն Մասքը երրորդ հորիզոնական Է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում

SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը երրորդ հորիզոնական Է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից: Այդ մասին վկայում են Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալները, որը հաշվարկվել Է Bloomberg գործակալության կողմից:

Նոյեմբերի 18-ի սակարկությունների արդյունքներով՝ Մասքի կարողությունն ավելացել Է 10,2 միլիարդ դոլարով՝ մինչեւ 120 միլիարդ դոլար: Ցուկերբերգն իջել Է չորրորդ դիրք՝ մեկ օրում կորցնելով ավելի քան 1 միլիարդ դոլար: Այժմ նրա կապիտալը գնահատվում Է 103 մլրդ դոլար: Այս դինամիկան կապված Է Tesla ընկերության մասին նորությունների հետ: Նոյեմբերի 17-ին ընկերության բաժնետոմսերը կտրուկ ավելացել են 8,2 տոկոսով, նոյեմբերի 18-ին՝ 10,2 տոկոսով: BBI-ի վարկանիշի առաջին տեղում գտնվում Է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը. նրա կարողությունը կազմում Է 193 մլրդ դոլար: Երկրորդ հորիզոնականում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն Է՝ 128 մլրդ դոլար կապիտալով: Tesla Motors ամերիկյան ընկերությունը հիմնադրվել Է 2003 թվականին՝ որպես Էլեկտրամոբիլներ եւ տեխնոլոգիաներ մշակող ու արտադրող: Բացի Էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում Է մարտկոցներ ու Էլեկտրաշարժիչներ եւ վաճառում այլ ավտոմոբիլային ընկերությունների, մասնավորապես, Toyota-ին եւ Daimler-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share