Այլ Լուրեր

Իլոր Մասքը երկրորդ հորիզոնական է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում

SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը երկրորդ հորիզոնական Է բարձրացել ամեն տարի նորացվող աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից:

Bloomberg Billionaires Index-ի (BBI) համաձայն, Մաքսի կարողությունը կազմում Է 127,9 մլրդ դոլար, Գեյթսինը՝ 127,7 մլրդ դոլար:

Անցյալ տարի Մասքը գտնվում Էր վարկանիշի միայն 35-րդ դիրքում, սակայն Tesla-ի բաժնետոմսերի արժեքի բարձրացումը, որը 2020 թվականի սկզբից կազմում Է 520 տոկոս, նրա կարողությունն ավելացրեց ավելի քան 100 մլրդ դոլարով:

Նոյեմբերի 23-ին Tesla-ի բաժնետոմսերը թանկացան 6,6 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 521,85 դոլարի: S&P Dow Jones Indices-ի որոշումը ավտոմոբիլներ արտադրողի բաժնետոմսերը S&P 500 ֆոնդային ինդեքսի կազմի մեջ ընթացիկ տարվա դեկտեմբերի 21-ից ներառելու մասին, որը հայտարարվել Էր այս ամսին ավելի վաղ, 49-ամյա Մասքի կարողությունը մեկ օրում ավելացրել Է ավելի քան 15 մլրդ դոլարով:

Միլիարդատերերի վարկանիշի առաջին հորիզոնականն զբաղեցնում Է Amazon.com Inc.-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը. նրա կարողությունն այս տարի աճել Է ավելի քան 67 մլրդ դոլարով՝ հասնելով 182 մլրդ դոլարի: Bloomberg Billionaires-ի վարկանիշի չորրորդ տեղն զբաղեցնում Է ֆրանսիացի մագնատ Բեռնար Առնոն (105 մլրդ դոլար), որը գլխավորում Է LVMH խումբը, հինգերորդում Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն Է (102 մլրդ դոլար), որն այս տարի առաջ Է անցել հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթից (86,8 մլրդ դոլար):

Tesla Motors ամերիկյան ընկերությունը հիմնադրվել Է 2003 թվականին՝ որպես Էլեկտրամոբիլներ եւ տեխնոլոգիաներ մշակող ու արտադրող: Բացի Էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում Է մարտկոցներ ու Էլեկտրաշարժիչներ եւ վաճառում այլ ավտոմոբիլային ընկերությունների, մասնավորապես, Toyota-ին եւ Daimler-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Share