Այլ Լուրեր

ՌԴ ՊՆ. Ռուս խաղաղապահներն ապահովում են ավտոտրանսպորտի և քաղաքացիների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները իրականացնում են իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման շուրջօրյա մոնիթորինգ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով, սննդամթերքի և տարբեր իրերի տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման առաջադրանքները կատարող շինարարական բրիգադների անվտանգությունը:

Share