Այլ Լուրեր

Հայտնի են դարձել «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» նկարչական մրցույթի հաղթողները

Հայաստանում որոշվել են ատոմային ոլորտի 75-ամյակին նվիրված «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» նկարչական մրցույթի հաղթողները: Մասնակիցները ներկայացրել են ավելի քան 150 հեղինակային տաղանդավոր աշխատանք, իսկ հաղթող են դարձել 8 մասնակից տարիքային 2 անվանակարգերում:

Մրցույթի կազմակերպիչներն են «Ռոսատոմ» պետկորորացիան և Հայկական ԱԷԿ-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Երևանում և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնների հետ համագործակցությամբ:

Աշխատանքները գնահատել են ոլորտի առաջատար պրոֆեսիոնալները և Հայաստանի մշակույթի հանրահայտ գործիչները։ «Մեր հիմնական գաղափարն է՝ ժամանակակից և մատչելի ձևով ձևավորել երիտասարդների և երեխաների շրջանում սեփական հայացքը այն հնարավորություններին, որոնք ընձեռում է «խաղաղ ատոմը» և հրավիրել նրանց ուշադրությունը ատոմային ոլորտի նվաճումներին, մանսավորապես Հայաստանում։ Մեր երկիրն ունի շատ մեծ ներուժ այդ ոլորտը զարգացնելու համար։ Հուսով եմ, որ այս մրցույթի արդյունքում մասնակիցենրից ոմանք իրենց համար կտեսնեն ատոմային էներգետիկայում մասնագիտական զարգացման հնարավորությունները», – նշեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության, էներգետիկայի վարչության, ատոմային էներգետիկայի բաժնի պետ Մարգարիտա Բալայանը։

Մրցույթին ներկայացվել են աշխատանքներ Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, Մասիսի, Մեծամորի և Հայաստանի այլ բնակավայրերի դպրոցներից, քոլեջներից, բուհերից և ստեղծագործական խմբակներից։ ՆԵրկերի, մատիտների և համակարգչային գրաֆիկայի միջոցով մասնակիցները պատկերել են Հայկական ԱԷԿ-ը երկրի գեղատեսիլ բնության ներքո։ Նրանք ներկայացրել են նաև ոլորտին առնչվող մասնագիտությունները, բացահայտել մարդու կայնքում միջուկային տեխնոլոգիաների կիրառման բազմազանությունը:

«Հաճելի է նկատել, որ շատերն են գիտակցում Հայաստանի համար ատոմային էներգետիկայի կարևորությունը: Մասնակիցները պատկերում էին Հայկական ԱԷԿ-ը, որն արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի մեկ երրորդը և ապահովում էներգետիկ անվտանգությունը: Բացի այդ, ատոմային էներգետիկան՝ գիտելիքների և հմտությունների մեծ միջավայր է, հնարավորություն է մասնակցելու նորարարության զարգացմանը, որն ապագան մոտեցնում է այսօրվան», –  նշեց կայանի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն, մեկնաբանելով մրցույթի արդյունքները: Մենք որոշել ենք Ռոսատոմի մրցանակով պարգևատրել գյումրեցի Անահիտ Բաղդասարյանին: Իր աշխատանքում կայանի հովացման աշտարակները զարդարված են հայկական ազգային նախծերով, միավորելով հայկական հողի վրա արտադրված էներգիան և հայ ժողովրդի սրտերի ջերմությունն ու լույսը:

«Տեխնոլոգիաներ, որոնք փոպում են աշխարհը» նկարչական մրցույթի հաղտոթներն են՝ 6-ից 12 տարեկան անվանակարգում 1-ի տեղ – Անիտա Խաչատրյան, Երևան, 2-րդ տեղ – Էմմա Օսիպյան, Երևան, 3-րդ տեղ – Էմմա Թասլաքյան, Երևան: 13-ից 31 տարեկան  անվանակարգում. 1-ին տեղ –  Հոբ Ղազարյան, Գյումրի, 2-րդ տեղ – Արայիկ Դադայան, Արարատի մարզ, գ. Այնթապ, 3-րդ տեղ – Լյուսա Ղազարյան, Գյումրի: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի անվանակարգում հաղթող դարձավ Գրետա Գասպարյանը ք․Գյումրիից։ Հաղթողների նկարները ներկայացված են Ռոսատոմի կրթական նախագծի էջում՝ https://www.facebook.com/lookaround.am/posts/203444227979950

«Ռոսատոմի» մասին

«Ռոսատոմ» -ը աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: «Ռոսատոմը» միավորում է ակտիվները լայն տեսականիով. Ներառյալ՝ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: Ռոսատոի-ի գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական ​​հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվային արտադրանքի արտադրություն և տարբեր միջուկային և ոչ միջուկային նորարարական ապրանքների արտադրություն: Պետական ​​կորպորացիայի ռազմավարությունն է ՝ մշակել ցածր ածխածնի արտադրության նախագծերի զարգացում, ներառյալ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ դրանցում աշխատում է շուրջ 250 հազար մարդ:

Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործան ժամկետի երկարաձգումը։ Հայաստանը կուտակել է ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

Ռուսաստանի միջուկային բնագավառի 75-ամյակը

2020 թ-ին լրանում է Ռուսաստանի միջուկային արդյունաբերության 75 տարին: Ռուսաստանը եղել և մնում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման առաջատարը: 1954 թ-ին ռուս գիտնականները գործարկել են առաջին ատոմակայանը, իսկ այսօր Ռոսատոմն արդեն ունի վերջին սերնդի 3+ երեք կայան: Դարի երեք քառորդի ընթացքում, Ռուսաստանի միջուկային արդյունաբերության շնորհիվ, միջուկային էներգաբլոկները հայտնվել են շատ երկրներում, և այսօր Ռոսատոմն իր արտաքին պորտֆելով առաջատարն է:

Աշխարհում միակ միջուկային սառցահատային նավատորմը, արագ նեյտրոններով աշխատող ամենահզոր ռեակտորը, ներդրումը թվայնացման մեջ, միջուկային բժշկություն. և այս ամենը Ռոսատոմն է:

Share