Այլ Լուրեր

ՌԴ ՊՆ. Մինչ օրս շուրջ 40 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ Արցախ է վերադարձել 566 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց  բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ Արցախ է վերադարձել 39 հազար 700 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են  ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Share