Այլ Լուրեր

Հայտնի է դարձել ամենատարածված 5G սմարթֆոնը

Այս տարեվերջին iPhone 12-ը գլխավորում է սիրված 5G սմարթֆոնների ցուցակը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով համաշխարհային վաճառքի թվերին:

2020-ի հոկտեմբերի վերջին iPhone 12-ը զբաղեցրել է հինգերորդ սերնդի սմարթֆոնների շուկայի 16 տոկոսը:  Երկրորդ տեղում եղել է iPhone 12 Pro-ն (8 տոկոսով):

Առաջատարի ռեյտինգը կորցրել է Samsung Galaxy Note 20 Ultra-ն՝ զբաղեցնելով 3-րդ տեղը՝ 4 տոկոսով: Դրան հաջորդում են  Huawei Nova 7 5G-ն, Huawei P40 5G-ն:

Վերլուծաբանները կարծում են, որ մինչև 2020-ի վերջը iPhone 12-ը կլինի ամենավաճառվող 5G սմարթֆոնը:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share