Այլ Լուրեր

Նիդեռլանդներն արգելել են ՀԱՀ-ից ավիաչվերթները կորոնավիրուսի նոր հիմնամանրէի պատճառով

Նիդեռլանդները ուղեւորների ավիաչվերթների արգելք են սահմանել Հարավային Աֆրիկայից, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր հիմնամանրԷ: Այդ մասին հաղորդել է երկրի ԱԳ նախարարությունը: Արգելքը գործելու է առնվազն մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը:

Այդ միջոցառումը նպատակ ունի կանխել կորոնավիրուսի նոր ավելի վարակիչ տարատեսակի թափանցումը երկիր, որը համաճարակի երկրորդ ալիք է առաջացրել Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Արգելքն ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 21-ին տեղական ժամանակով 21:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին):

ՀԱՀ-ից ուղեւորներին ընդունելու բացառությունն արվելու է բուժաշխատողների համար: Բեռների ավիափոխադրումները դեռ չեն դադարեցվել: Նիդեռլանդների այն քաղաքացիներին, որոնք չվերթների չեղարկման պատճառով չեն կարողանա հեռանալ ՀԱՀ-ից, երկրի իշխանությունները խորհուրդ են տվել՝ «գտնվելու անվտանգ վայր փնտրել»:

Ավելի վաղ ՀԱՀ-ում հաղորդել Էին SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր ավելի վարակիչ տարատեսակի հայտնաբերման մասին:

Հարավաֆրիկյան առողջապահության բնագավառի ղեկավարությունն այն կարծիքին Է, որ երկրում COVID-19-ի համաճարակի երկրորդ ալիքը կապված է հենց վիրուսի նոր տարատեսակի հետ: Նիդեռլանդները նախօրյակին դադարեցրել են ուղեւորափոխադրումները Մեծ Բրիտանիայի հետ, որտեղ նույնպես հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր հիմնամանրԷն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share