Այլ Լուրեր

Alibaba-ի հիմնադիրը մեկ օրվա ընթացքում կորցրել է ավելի քան 3.5 միլիարդ դոլար

Չինաստանի ամենահարուստ միլիարդատերերից մեկի՝ Alibaba- ի հիմնադիր Ջեք Մայի ունեցվածքը մեկ օրում կրճատվել է ավելի քան 3,5 միլիարդ դոլարով հակամենաշնորհային հետաքննության պատճառով Alibaba-ի բաժնետոմսերի անկման հետևանքով: Այս մասին է վկայում Forbes Real-Time վարկանիշը։

Գործարարը վարկանիշում 19-րդն է:

Հինգշաբթի առևտրի ավարտին Մայի կարողությունը գնահատվում էր 57,3 միլիարդ դոլար: Forbes-ի տվյալներից հետևում է, որ նա մեկ օրում կորցրել է 3,6 միլիարդ:
Share