Categories: Այլ Լուրեր

ՌԴ ՊՆ. Արցախ է վերադարձել ավելի քան 48 հազար բնակիչ

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 146 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց  բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 48 հազար 840 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Share