Այլ Լուրեր

Telegram-ից օգտվողների թիվը վերջին 72 ժամում աճել է 25 միլիոնով

Աշխարհում Telegram-ից օգտվողների թիվը վերջին 72 ժամում աճել է 25 միլիոնով: Այս մասին հայտարարել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը:

«Հունվարի առաջին շաբաթում ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 500 միլիոնը: Դրանից հետո այն շարունակել է աճել. միայն վերջին 72 ժամում Telegram-ին են միացել 25 մլն նոր օգտատերեր: Այդ նոր օգտատերերը միացել են ամբողջ աշխարհից՝ 38 տոկոսը՝ Ասիայից, 27 տոկոսը՝ Եվրոպայից, 21 տոկոսը՝ Լատինական Ամերիկայից և 8 տոկոսը՝ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից»,- գրել է Դուրովը իր միկրոբլոգում:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share