Այլ Լուրեր

iPhone 12–ը կարող է առաջացնել բժշկական սարքավորումների խափանումներ

IPhone 12 սմարթֆոնները կարող են առաջացնել բժշկական սարքերի էլեկտրամագնիսական խափանումներ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ խնդրի մասին հաղորդվում է Apple-ի կայքում տեղադրված պաշտոնական փաստաթղթում:

Խնդիրը MagSafe աքսեսուարների նոր համակարգի մեջ է, որը մագնիսներ է պարունակում: Սերտ շփման դեպքում մի շարք բժշկական սարքեր կարող են արձագանքել մագնիսներին:

Apple-ը խորհուրդ է տալիս iPhone 12-ը և MagSafe- ի ցանկացած պարագա պահել անվտանգ հեռավորության վրա (15-30 սմ): Բացի այդ, խորհուրդ է տրվում լրացուցիչ խորհրդակցել բժշկի և բժշկական սարք արտադրողի հետ:

Share