Այլ Լուրեր

ԱՄԷ-ն վերստին ընդլայնում է զբոսաշրջիկների համար սահմանափակումները

Դուբայում փետրվարի 2-ից նոր «հակաքովիդային» միջոցառումներ են սահմանվել զբոսաշրջիկների համար: Այդ մասին  հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Դուբայի Ճգնաժամերի եւ տարերային աղետների կառավարման բարձրագույն կոմիտեի հաղորդագրության համաձայն, սահմանափակումները կտեւեն մինչեւ փետրվարի վերջը:

Մասնավորապես, հյուրանոցները, լողավազանները, լողափերը եւ առեւտրի կենտրոնները կարող են լցվել ընդհանուր տարողության առավելագույնը 70 տոկոսով:

Այցելուների թիվը կինոթատրոններում եւ մարզական օբյեկտներում չպետք է գերազանցի առավելագույնի 50 տոկոսը:

Փաբերը եւ բարերը պետք է դադարեցնեն իրենց աշխատանքը, իսկ ռեստորաններին եւ սրճարաններին հրահանգվել է փակվել գիշերվա ժամը 01-ից ոչ ուշ: Այդ հաստատություններում այժմ արգելված է ժամանցային միջոցառումների անցկացումը:

Բացի այդ, իշխանությունները մտադիր են ուժեղացնել հսկողությունը սոցիալական հեռավորությունը խստորեն պահպանելու եւ դիմակներ կրելու համար: Կոմիտեում ընդգծել են, որ նոր որոշումներն ընդունվել են COVID-19-ի հիվանդացության աճին ի պատասխան: Վերջին օրվա ընթացքում երկրի առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի 2730 նոր դեպք:

«Խստորեն տույժի կենթարկեն այն բոլոր անձանց, ովքեր բնակչության առողջության համար վտանգ կներկայացնեն՝ գիտակցաբար անտեսելով կանխարգելիչ միջոցառումները կամ դրանք չպահպանելով հարկ եղած ձեւով»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share