Այլ Լուրեր

Թաիլանդում հույս ունեն 5 միլիոն զբոսաշրջիկների ընդունել 2021 թվականին

Համավարակի պատճառով Թաիլանդը կկարողանա հինգ միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունել 2021 թվականին, ինչը կրկնակի պակաս է տասը միլիոն նախնական կանխատեսումից: Այդ մասին հաղորդել է Bangkok Post-ը՝ վկայակոչելով երկրի զբոսաշրջության եւ սպորտի նախարարությանը:

«Եթե մենք կարողանանք այս տարի հինգ միլիոն զբոսաշրջիկների ներգրավել ներկա հանգամանքներում, դա հաջողություն կլինի»,-ասել է գերատեսչության ղեկավար Պհիպհատ Ռատչակիտպրակառնը: Նրա խոսքով՝ տասը միլիոն զբոսաշրջիկ ունենալու համար անհրաժեշտ է զգալի քանակությամբ պայմաններ կատարել ինչպես Թաիլանդում, այնպես Էլ այն երկրներում, որտեղից ժամանելու են զբոսաշրջիկները: Շեշտը դրվելու է հարեւան երկրներից հանգստացողների վրա, ինչպիսիք են Չինաստանը, Հնկաստանը կամ Մալայզիան: Այս երեք պետություններից այցելուները կազմել են 39,8 միլիոն այն օտարերկրացիների 40 տոկոսը, որոնք Թաիլանդ Էին ժամանել 2019 թվականին:

Զբոսաշրջության եւ սպորտի նախարարությունը պլանավորում է երկրի վարչապետի եւ առողջապահության նախարարության հետ քննարկումներ անցկացնել զբոսաշրջության աշխատողներին պատվաստման ծրագրի վաղ փուլերում ընդգրկելու հնարավորության շուրջ: «Զբոսաշրջության ինդուստրիայում զբաղված աշխատակիցները, վարորդները, ռեստորանների եւ սպա-կենտրոնների աշխատողները պետք է լինեն պատվաստում ստացողների առաջին խմբերի թվում»,-ասել է Պհինհատ Ռատչակիտպրակառնը: Նրա խոսքով, դա կապահովի ամեն օր արտասահմանցի զբոսաշրջիկների հետ շփվող անձանց պաշտպանությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share