Այլ Լուրեր

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2020թ նորածինների ամենատարածված անունները

2020-ին Հայաստանում ծնվել է 17350 աղջիկ, 19098 տղա:

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է՝ որոնք են ամենատարածված 50 իգական և 50 արական անունները:
Հայաստանում 2020-ին ծնված աղջիկ-երեխաներից 744-ն անվանակոչվել են Նարե: Սա 2020-ի ամենատարածված իգական անունն է: Տասնյակում են Մարիա, Անգելինա, Արփի, Մանե, Եվա, Աննա, Մարիամ, Մարի և Անի անունները:

Հայաստանում 2020-ին ծնված տղա-երեխաների ամենատարածվածը Նարեկ, Հայկ, Մարկ, Մոնթե, Տիգրան, Արեգ, Միքայել, Ալեն, Ալեքս անուններն են: 2020-ի ամենատարածված արական անունների ցանկը գլխավորում է Դավիթը: 2020-ին Հայաստանում ծնվար տղա-երեխաներից 1353-ն անվանակոչվել են Դավիթ:

Share