Բաժին. Այլ Լուրեր

ԽԱՆՏԻ ՄԱՆՍԻՅՍԿ 2010. ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ (2-ՐԴ ՓՈՒԼ). ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՎՍՏՐԱԼԻԱ 3.5 – 0.5

Այսօր Ռուսաստանի Դաշնության Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի ունեցավ շախմատի 39-րդ օլիմպիադայի 2-րդ մրցափուլը: Օլիմպիական գործող չեմպիոններ Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցն էր Ավստրալիայի հավաքականը: Մեր տղաները 3.5 – 0.5 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին: Երկրորդ մրցատախտակի վրա Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Դէյվիդ Սմերդոնի հետ, մնացած մրցատախտակների վրա Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը հաղթանակներ տոնեցին: Այսպիսով երկրորդ փուլից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 4 միավոր:

Share