Այլ Լուրեր

Տեղի կունենա «Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին» նվիրված համերգ

Տեղեկացնում ենք, որ փետրվարի 17-ին, ժամը 19:00-ին Արամ Խարատրյան համերգասրահում տեղի է ունենալու «Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին» նվիրված բարեգործական համերգ։ Տոմսերի վաճառքի ողջ հասույթն ուղղվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։

Համերգը կյանքի է կոչվել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ջանքերով։ Համերգի դիրիժոր՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյան։

Նրբանկատորեն կազմված ծրագիրըընդգծում է կայանալիք երեկոյի խորհուրդը,գեղեցկությունը և հուզականությունը։

Ծրագրում՝

ԵԿՄԱԼՅԱՆ – Տերունական աղոթք
ԲԱԲԱՋԱՆՅԱՆ – Տղերքը, որոնք չկան
ԵԿՄԱԼՅԱՆ – Պլպուլն Ավարայրի
ԵԿՄԱԼՅԱՆ – Սուրբ-սուրբ
ՌՈՍԻՆԻ – «Stabat mater» Quando Corpus
ՄՈՑԱՐՏ – «Requiem» Lacrimosa
ԴՎՈՐԺԱԿ – «Requiem» Pie Jesu
ՎԵՐԴԻ – «Նաբուկո» Գերիների խմբերգ
ՏԻԳՐԱՆՅԱՆ – «Անուշ» նախերգանք
ՉՈՒԽԱՋՅԱՆ – «Արշակ Բ» եկեղեցու տեսարան
ԿԱՆԱՉՅԱՆ – Օրոր
ԿՈՄԻՏԱՍ – «Պատարագ» Հոգի Յաստուծոյ
ԿՈՄԻՏԱՍ – «Պատարագ» Ընտրյալդ Յաստուծոյ
ԿՈՄԻՏԱՍ – Զուր ես գալի այ գարուն

Այսօրբոլորիսպարտքնէկանգնելզոհված, անհայտկորածմարտիկիընտանիքիևհաշմանդամությունձեռքբերածզինվորիթիկունքին: Տեղեկացնում ենք, որ համերգասրահի ճեմասրահում տեղադրված է լինելու հանգանակության արկղ, որտեղ հանդիսատեսը ցանկության դեպքում կկարողանա կատարել նվիրաբերություն Հիմնադրամին։

Փառք և խոնարհում մեր հերոսներին։

 

 

Share