Այլ Լուրեր

Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում կհանդիպի քաղաքացիների հետ

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 24-ին, ժամը 17:00-19:00-ին կայցելի Ազատության հրապարակ հանդիպելու քաղաքացիների հետ:

Այս մասին հայտնում է շարժման «Ֆեյսբուք»-ի էջը:

«Սիրելի՛ քաղաքացիներ, ձեզ հուզող բոլոր հարցերը, այդ թվում շարժման գործունեության հետ կապված, հնարավորություն ունեք քննարկելու Վազգեն Մանուկյանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները փետրվարի 24-ին շարունակում են անհնազանդության ակցիաները Երևանում:

Share