Այլ Լուրեր

Թայվանը մարտի 1-ից վերացնում Է օտարերկրացիների մուտքի արգելքը

Թայվանի իշխանությունները որոշում են ընդունել մատի 1-ից օտարերկրացիների մուտքի արգելքը վերացնելու մասին, նրանք նաեւ մեղմացրել են կարանտինային ռեժիմը մի շարք երկրներից գործարար ճանապարհորդների համար: Փետրվարի 24-ին այդ մասին հայտնել է Թայվանի կենտրոնական լրատվական գործակալությունը: Նոր կանոնների համաձայն՝ օտարերկրացի քաղաքացիները կկարողանան ժամանել կղզի Տայվանի արտասահմանյան ներկայացուցչություններից այցագրային թույլտվություններ ստանալու եւ կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում:

Ըստ որում այն անձինք, ովքեր գործարար զբոսաշրջության նպատակով ժամանում են կորոնավիրուսի տարածման ցածր կամ չափավոր ռիսկով երկրներից, կարող են պարտադիր կարանտինը երկու շաբաթից մինչեւ 5 – 7 օր կրճատելու հայտ տալ: Թայվանի իշխանություններն օտարերկրացիների մուտքի ժամանակավոր արգելք են սահմանել հունվարի 1-ից կորոնավիրուսային վարակի նոր բրիտանական մանրԷահիմքի տարածման ֆոնին: Այդ ժամանակից ի վեր կղզի են թողել սոսկ ռեզիդենտների եւ առանձին խմբերի մարդկանց՝ վիրուսի բացասական թեստի առկայության դեպքում: Բոլոր տարանցիկ չվերթերը նույնպես չեղարկվել են: Համավարակի սկզբից ի վեր Թայվանում նշվել է COVID-19-ով հիվանդացության՝ աշխարհում ամնացածր ցուցանիշներից մոեկը: Կղզում արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 946, դրանց ճնշող մեծամասնությունը բերովի Է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share