Categories: Այլ Լուրեր

Այսօր 13:00-ին Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժումը» կշարունակի հանրահավաքը

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների մի մասը փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերն անցկացրել է Երևանի Բաղրամյան պողոտայում: Ազգային ժողովի շենքի դիմաց տեղադրվել են վրաններ, որտեղ էլ շարժման անդամները գիշերել են: Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում։ Մարդկանց եռուզեռը չի դադարել:

Հայրենիքի փրկության շարժումը տեղեկություն է տարածել այն մասին, որ այսօր՝ ժամը 13:00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց կանցկացնի հանրահավաք։

Share