Այլ Լուրեր

ՌԴ ՊՆ. Խաղաղապահները ևս 4 բլոկ-մոդուլային քաղաք են տեղադրել Ստեփանակերտում և Մարտունիում

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահները ևս 4 բլոկ-մոդուլային քաղաք են տեղադրել Ստեփանակերտում և Մարտունիում:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Այսօրվա դրությամբ արդեն 8 քաղաք է տեղադրվել խաղաղապահ առաքելության զորակազմի զինծառայողների համար: Բլոկ-մոդուլային քաղաքները հնարավորություն են տալիս հարմարավետ պայմաններ ստեղծել զինծառայողների համար»,- ասված է հաղորդագրությունում:

Share