Այլ Լուրեր

Ազգ-Բանակ-Հաղթանակ. Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքն այսօր տեղի կունենա 18:00-ին Բաղրամյան պողոտայում

Այսօր՝ 18։00-ին, Բաղրամյան պողոտայում, Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը՝  «Ազգ-Բանակ-Հաղթանակ» կարգախոսի ներքո:

«Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը, Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել մարտի 1-ի հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։
Այս հանրահավաքին կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը։ Մեր մասնակցությամբ պետք է վերահաստատենք, որ չենք հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, կանգնելու ենք մեր Բանակի, Հանրապետության նախագահի կողքին և մինչև վերջ պաշտպանելու ենք մեր պետականությունը՝ նույնը պահանջելով նաև մյուս կառույցներից։
Այս իշխանության հեռացումն անխուսափելի է:

Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Share