Բաժին. Այլ Լուրեր

Արթմեդ. Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ քթի պլաստիկ վիրահատությունները կլինեն ավելի հասանելի

Պլաստիկ վիրաբուժությունը նորանոր հաջողություններ է գրանցում և դարձել է բժշկության ամենատարածված ճյուղերից մեկը։ Հիմնականում պլաստիկ վիրահատություններ կատարում են կանայք:

Հայաստանում պլաստիկ վիրաբուժության հայտնի մասնգետներից է լոր բժիշկ Արայիկ Ղարիբյանը։ Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ պլաստիկ վիրաբուժուությունը ոչ միայն ներկայանալի է դարձնում արտաքինը, այլ նաև ունի բուժական նշանակություն, որի մասին մասնագիտական խորհրդատվություն է տրամադրվում պացիենտներին:

Լոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, ԱԱԻ գլխի և պարանոցի վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Արթմեդ» ԲԿ փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանի խոսքով՝ «Մեր բուժհաստատությունում կարողացել ենք ստեղծել մի բուժական հարթակ, որի միջոցով հնարավորոթյուն է ընձեռնվում կանանց և աղջիկներին տրամադրել արդյունավետ և մատչելի վիրահատական և բուժական ծառայություններ:

«Իսկ կանանց միամսյակի ընթացքում դրանք նկատելիորեն կընդլայնվեն։ Հայաստանում ավանդաբար քիթը համարվել է հայկականության խորհրդանիշ, սակայն բժիշկները այն վիրաբուժական միջամտությունների միջոցով գեղեցկացնում են, որպեսզի հայ կանայք կարողանան իրենց կանացիությունը ի ցույց դնեն հանրությանը»։

Նաև նշենք, որ վերջին տարիներին մեր պացիենտների այցելությունների թիվը ավելացել է, հետաբար կարող ենք փաստել, որ բժիշկների կատարած աշխատանքի արդյունքը տեսանելի է։

Share