Այլ Լուրեր

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փակ են Վարդենյաց լեռնանցքը, Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան-«Զանգեր» հատվածը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզի, Շիրակի մարզի Աշոցքի և Արթիկի տարածաշրջանների (բուք է, ձյուն), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Կոտայքի մարզի Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է:

Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզերում տեղում է ձյուն։

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը զգուշացնում է վարորդներին, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով: Ձնաբքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անանցանելի են Վայք-Սիսիան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Share