Այլ Լուրեր

Մարոկկոն կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիափոխադրումները ևս հինգ երկրի հետ

Մարոկկոյի իշխանությունները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում որոշում են ընդունել ժամանակավորապես դադարեցնել ավիահաղորդակցությունը ևս հինգ երկրի հետ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, մարտի 23-ից մինչև ապրիլի 10-ը կդադարեցվեն երկկողմ չվերթները  Գանայի, Գվինեայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Լիբիայի և Մալիի հետ:

Անհրաժեշտության դեպքում, իշխանությունները կարող են ընդլայնել արգելքի ժամանակահատվածը:

2021 թվականի սկզբից Մարոկկոն համավարակի դեմ պայքարի շրջանակում դադարեցրել է ավիափոխադրումները 37 երկրի հետ: Մարտի 4-ին երկրում 19-րդ անգամ երկարացվեց արտակարգ դրության ռեժիմը:

Այս պահին Մարոկկոյում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 4.26 մլն մարդ, ընդ որում նրանցից ավելի քան 2.59 մլնը՝ երկու անգամ:

Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով է վարակվել 492 հազար մարդ, մահացել՝ 8 775-ը, ապաքինվել՝ ավելի քան 480 հազարը:

Share