Այլ Լուրեր

ՊԵԿ-ը ճանաչվել է տարվա լավագույն պետական կառույց

AAD ամենամյա 11-րդ մրցանակաբաշխության տարվա լավագույն պետական կառույց է ճանաչվել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։ Մրցանակը ստացել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Մանգասարյանը։ Նա նշել է, որ այս մրցանակը շատ պարտավորեցնող է:

«Լավագույն ոլորտային բացառիկ բացահայտում» մրցանակը ստացել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը՝ թմրանյութերի տեղափոխման բացառիկ դեպքի բացահայտման համար (շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոին)։ Մրցանակը տրվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Լևոն Գրիգորյանին։

Share