Բաժին. Այլ Լուրեր

ՀԱՅԱՆՏԱՌԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՕԳՆԵԼ` ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ԼՈՌՈՒ ԱՆՏԱՌՆԵՐԻՑ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՒՄԸ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը կոչ է անում հասարակական կազմակերպություններին եւ ակտիվիստներին օգնել` վերահսկելու ճանապարհները, որոնցով անտառից փայտանյութ է դուրս բերվում: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը, Լոռիում` Վանաձոր-Գյումրի եւ Վանաձոր-Դիլիջան  խաչմերուկներում դիտարկման կետեր են լինելու, որտեղ հերթապահություն է սահմանվելու: Անտառից փայտանյութի դուրս բերման հիմնական ժամերը երեկոյան եւ գիշերային ժամերն են: «Հենց այդ ժամերին են մեր մարդիկ հերթապահելու: Մենք ցանկացողներին հրավիրում ենք համատեղ հերթապահություն իրականացնել»,- ասաց Մաթեւոսյանը:  Նրա խոսքերով` եթե Լոռիի ճանապարհների վերահսկողության արդյունքները հաջող լինեն եւ օգնեն կանգնեցնել ապօրինի ծառահատումները, ապա այդ փորձը կտարածվի ողջ երկրով:

Share