Այլ Լուրեր

Պիացցոլլայի և Վիվալդիի ստեղծագործությունները կհնչեն Ֆյոդոր Ռուդինի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ

Մայիսի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և ջութակահար Ֆյոդոր Ռուդինը կներկայացնեն Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ» և Աստոր Պիացցոլլայի «Բուենոս Այրեսի չորս եղանակները» ստեղծագործությունները։

Ֆյոդոր Ռուդինը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ 2012 թվականին նա գրան պրի է ստացել նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում։ Ջութակահարի առաջին ելույթը սիմֆոնիկ նվագախմբի հետ կայացել է ինը տարեկանում Ֆրանսիայում։ Ֆյոդոր Ռուդինը համագործակցում է հայտնի նվագախմբերի ու անվանի դիրիժորների հետ։

Share