Այլ Լուրեր

ՌԴ ՊՆ. Խաղաղապահների ուղեկցությամբ հայ ուխտավորներն այցելել են Ամարասի վանք

Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողները նախօրեին ապահովել են հերթական ուխտավորների 75-հոգիանոց խմբի այցը դեպի Ամարաս քրիստոնեական վանք:

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Այդ անձինք Ամարաս էին ժամանել Ստեփանակերտ քաղաքից և վանքի հարակից բնակավայրերից:

«Առանց ռուսաստանցի խաղաղապահների մարդիկ կարող են գալ այստեղ, սակայն դա անվտանգ չէ: Խաղաղապահները միայն հանգստությունն ու խաղաղությունը չեն ապահովում, նրանք ապրում են մեզ հետ, մարդկանց էլ հնարավորություն են տալիս հասկանալու, որ կյանքը նորից կսկսի ծաղկել»,- նշել է Ամարասի վանահայր Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը:

Share