Այլ Լուրեր

Մոսկվան եւ Վիեննան քննարկում են կանոնավոր ավիաչվերթների վերականգնումը

Ռուսաստանը եւ Ավստրիան բանակցություններ են վարում երկրների միջեւ կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնման շուրջ: Այդ մասին Ավստրիայում ՌԴ-ի դեսպան Դմիտրի Լյուբինսկին հայտնել է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:

«Դրա վերաբերյալ բանակցություններն ընթանում են առարկայական ոգով: Համաձայնեցվել է ոչ կանոնավոր ավիափոխադրումների կատարումը մինչեւ հոկտեմբեր՝ փոխադարձ հիման վրա՝ շաբաթական մինչեւ 14 չվերթ հաճախականությամբ»,-ասել է Լյուբինսկին, պատասխանելով հրատարակության այն հարցին, թե արդյոք բանակցություններ վարվում են Ռուսաստանի եւ Ավստրիայի միջեւ ավիահաղորդակցությունների հնարավոր բացման շուրջ: Դիվանագետը նշել Է, որ կանոնավոր ավիահաղորդակցության հնարավոր վերականգնումը նաեւ քննարկվում է, ընդ որում մեր գործընկերների նախաձեռնությամբ, դրա հետ մեկտեղ «այն ուղղակիորեն կախված է լինելու մեր երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրադրության դինամիկայից»:

Ռուսաստանը միջազգային բոլոր ավիաչվերթները դադարեցրել էր 2020 թվականի մարտին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ուղղությունների մեծ մասը, այդ թվում՝ Ավստրիա, մինչեւ այժմ անհասանելի է մնում զբոսաշրջիկների համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share