Այլ Լուրեր

Բիլ Գեյթսը և Մելինդան որոշել են բաժանվել 27 տարվա ամուսնությունից հետո

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Մելինդա Գեյթսը, ապահարզանի մասին են հայտարարել 27 տարվա ամուսնությունից հետո: Այդ մասին նրանք հայտնել են միանման թվիթներում։

«Երկար խորհրդածություններից եւ մեր հարաբերությունների վրա լուրջ աշխատելուց հետո մենք որոշել ենք վերջ դնել մեր ամուսնությանը: Այս 27 տարվա ընթացքում մենք դաստիարակել ենք արտակարգ երեխաներ եւ ստեղծել հիմնադրամ, որն աշխատում է ամբողջ աշխարհում, որպեսզի բոլոր մարդկանց հնարավորություն տա վարելու առողջ եւ արդյունավետ կյանք»,-ասվում է հաղորդագրության մեջ: Զույգը նշել Է, որ համատեղ աշխատանքը կշարունակեն իրենց կողմից հիմնված բարեգործական Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամում: MarketWatch-ը հիշեցնում Է, որ զույգը ծանոթացել է 1987 թվականին, երբ Մելինդան սկել է Microsoft-ում աշխատել որպես արտադրանքի գծով մենեջեր: Նրանք ամուսնացել են 1994 թվականին Հավայան կղզիներում: Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երեք զավակ՝ Ջենիֆեր Կատարին Գեյթսը, Ռորի Ջոն Գեյթսը եւ Ֆիբի Ադել Գեյթսը:

2000 թվականին ամուսինները հիմնել են Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամը, որն զբաղվում է գլոբալ առողջապահության զարգացմամբ, չքավորության եւ սովի դեմ պայքարով, ԱՄՆ-ի կրթությանն աջակցելով: Բացի Բիլ եւ Մելինդա Գեյթսերից, Հիմնադրամի հոգաբարձու է հանդիսանում ամերիկացի ձեռնարկատեր եւ ներդրող Ուորեն Բաֆեթը: Նվիրատվությունների գումարը կազմում է մոտավորապես 50 միլիարդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share