Այլ Լուրեր

Ջեֆ Բեզոսը տիեզերք տուրիստական թռիչքի օրը նշանակել Է հուլիսի 20-ին

Ամերիկացի ձեռնարկատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը հայտարարել է զբոսաշրջիկների հետ New Shepard հրթիռի օդաչուավոր արձակման մասին: Այդ մասին հաղորդել է BBC News-ը: Ամենայն հավանականությամբ ուղեւորները կդառնան ընկերության աշխատողները, սակայն առնվազն մեկ տեղ կդրվի առցանց աճուրդի: Blue Origin-ի հրթիռը ենթաուղեծրային թռիչք կկատարի, այսինքն՝ 100 կիլոմետրկից ավելի չի բարձրանա, որը կոչվում է Կարմանի գիծ:

«Երբեւիցե միայն 569 մարդ է հատել Կարմանի գիծը»,-նշել է Արիանա Քոռնելը՝ Blue Origin-ի տիեզերագնացների համար վաճառքների գծով տնօրենը, հավելելով, որ ընկերությունը մտադիր է փոխել այդ իրադրությունը: Blue Origin-ի հայտարարությունը շուրջ 12 տարվա ընդմիջումից հետո դարձել է տիեզերական զբոսաշրջության վերածնության վկայություն: New Shepard-ի ուղեւորներն անկշռելիության պայմաններում գտնվեն շուրջ երեք րոպե, ինչպես նաեւ կտեսնեն տիեզերքի մթությունը եւ Երկրի կոր հեռապատկերը: Ապագայում հրթիռի տոմսը կարող է արժենալ 200 հազար դոլար: Սակայն Կոռնելը կարծում է, որ ժամանակի հետ գները կնվազեն:

Բեզոսի ընկերության համար մրցակից կարող է դառնալ Իլոն Մասքը, որի SpaceX կորպորացիան մշակում է օդաչուավոր հրթիռներ: Ավելի վաղ SpaceX-ը NASA-ից «լուսնային» պարտավորագիր է ստացել հայտամրցույթում հաղթանակի արդյունքներով՝ գերազանցելով Blue Origin-ին եւ մյուս մասնակիցներին: Մինչ այդ զբոսաշրջիկները Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) են այցելել «Ռոսկոսմոս»-ի հետ պայմանագրերով, բայց պետական կորպորացիան 2009 թվականին հրաժարվել է նման թռիչքներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share