Այլ Լուրեր

Եգիպտոսի իշխանությունները հրապարակել են զբոսաշրջիկների համար հանգստի կանոնները

Եգիպտոսի իշխանությունները տուրօպերատորներին ուղարկել են «Եգիպտոսում զբոսաշրջության վերսկսման հետ կապված կանոնների» վերջին տարբերակը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):

Երկիր ժամանող բոլոր անձինք պարտավոր են ներկայացնել COVID-19-ի ՊՇՌ-թեստի բացասական արդյունքով տեղեկանք, որն արվել է թռիչքից ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում, ասվում է Եգիպտոսի տուրիզմի առաջմղման վարչության փաստաթղթում: Ճանապարհորդները, որոնք ժամանել են Շարմ-Էշ-Շեյխի, Թաբայի, Խուրգադայի, Մարսա-Ալամի եւ Լուքսորի օդանավակայաններ, կարող են անալիզ հանձնել տեղում: Դրա արժեքը կանխիկ 30 դոլար է: Դրանից հետո հյուրերը կուղեւորվեն հյուրանոց:

Եթե պարզվի, որ թեստի արդյունքը դրական է, ապա հյուրանոցում հյուրերին կտեղափոխեն առանձին համարներ՝ վճարելով ապրելու եւ սնվելու ծախսերը: Կանոնները կհրահանգվեն բոլոր հյուրանոցներին, որոնք ընդունում են հանգստացողներին, առանձին հարկ կհատկացվի կորոնավիրուսի թեթեւ ձեւով հիվանդներին: Այն զբոսաշրջիկները, որոնք գտնվում են օրհասական վիճակում, կհոսպիտալացնեն: Բոլոր հիվանդների դեղամիջոցների եւ բուժման ծախսերը կհոգա տեղի առողջապահության նախարարությունը: Այն անձին, ովքեր շփվել են հիվանդի հետ, կարող են անվճար բուժհետազոտություն անցնել եւ մինչեւ կարանտինի ավարտվելը հյուրանոցում մնալ առանց լրացուցիչ ծախսերի: Նաեւ փաստաթղթում գրանցված է, թե ճանապարհորդը որտեղ պետք է գտնվի դիմակով: Պաշտպանության միջոցներն անհրաժեշտ է կրել ինքնաթիռում, օդանավակայանում եւ թանգարաններում Էքսկուրսիաների ժամանակ: Հյուրանոցում անհրաժեշտ է դիմակ կրել վերելակից օգտվելիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share